10 հուլիսի 2013 - 15:11 AMT
Աշոտ Վարդապետյանը լինելու է Անանդ-Կարլսեն հանդիպման գլխավոր մրցավարը

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին (Հայաստան) նշանակել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտի գլխավոր մրցավար:

Նոյեմբերի 6-26-ը Հնդկաստանի Չեննայ քաղաքում աշխարհի թագի համար պայքարելու են Վիշվանաթան Անանդն (Հնդկաստան) ու Մագնուս Կարլսենը (Նորվեգիա):

Վարդապետյանը եղել է նաև աշխարհի առաջնության Վիշվանաթան Անանդ-Բորիս Գելֆանդ մրցախաղի գլխավոր մրցավար: