10 հուլիսի 2013 - 20:20 AMT
Ֆյուլե.Կոչ եմ անում Հայաստանին ջանքեր գործադրել Ադրբեջանի հետ համաձայնության հասնելու համար

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ցավոտ ու բարդ թեմա է, և Եվրոպական Միությունը չի կարող շրջանցել այն` թե Բաքվում, թե Երևանում: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Եվրոպական Միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Նա կոչ արեց Հայաստանին ջանքեր գործադրել` Ադրբեջանի հետ համաձայնության հասնելու համար:

«Կոչ եմ անում Հայաստանին ջանքեր գործադրել Ադրբեջանի հետ համաձայնության հասնելու համար, որը հիմնված կլինի մադրիդյան սկզբունքների վրա: Մենք կշարունակենք աջակցել ու խրախուսել հակամարտության լուծմանը և իհարկե, խաղաղությանն ուղղված գործունեությանը», - հավելեց ԵՄ հանձնակատարը: