11 հուլիսի 2013 - 21:00 AMT
ՄԱԶԾ. ՀՀ ԱԻՆ փորձը կարող է դառնալ ուղեցույց այլ պետությունների ԱՌՆ ոլորտներում

ՄԱԿ զարգացման խրագրերի ազետների ռիսկերի նվազեցման և հակաճգնաժամային և վերականգնման բյուրոյի համակարգող Ջո Շոյերը բարձր է գնահատում Ժնևում կայացած աղետների ռիսկերի նվազեցման գլոբալ պլատֆորմում ՀՀ ԱԻՆ կարևորած մարտահրավերներն ու հաջողությունները: ԱԻ նախարար Արմեն Երիցյանին ուղղված շնորհակալական նամակում նա նշել է, որ ՀՀ փորձը կարող է դառնալ ուղեցույց այլ պետությունների ԱՌՆ ոլորտներում: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

«ՄԱԶԾ-ում մենք գտնում ենք, որ ԱՌՆ-ը կայուն զարգացման անբաժանելի բաղադրիչն է: Այժմ ՄԱԶԾ-ն զարգացնում է իր հաջորդ ռազմավարական պլանը (2014-2017), որը հստակ առանձնացնում է աղետների և կլիմայի ռիսկի կառավարման խնդիրները: Հաջորդ ամսվա ընթացքում այս նոր ռազմավարական պլանը կվերանայվի ՄԱԶԾ գործադիր խորհրդի կողմից, որը կազմված է անդամ պետությունների ներկայացուցիչներից: Ռազմավարական պլանի զարգացման հետ զուգահեռ` ՄԱԶԾ-ն ակտիվորեն ներգրավված է 2015թ. զարգացման օրակարգի խորհրդատվական գործընթացներում», - նշված է նամակում: