24 փետրվարի 2006 - 17:36 AMT
Կարս-Ախալքալակ-Թբիլիսի նախագիծը ձեռնտու է բոլոր կողմերին, բացի Հայաստանից
Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթգծի նախագծի իրագործման դեպքում, Վրաստանը դառնում է տարանցիկ երկիր եւ ուղի է ունենում դեպի Փոքր Ասիա, Մերձավոր Արեւելք, որտեղից եւ Պարսից ծոց: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է անկախ փորձագետ-տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը: Նրա խոսքերով, այդ նախագիծը ձեռնտու է բոլոր կողմերին, ներառյալ Ռուսաստանը: «Բոլորին բացի Հայաստանից: Եթե այն իրկանանա, ապա Հայաստանը ամբողջությամբ դուրս է մնում բոլոր տարածաշրջանային ծրագրերից եւ դառնում է անպետք հավելուկ»,- նշել է նա: Աղաջանովը նշել է, որ ողջունում է ԵՄ` տվյալ երկաթուղու ֆինանսավորումից հրաժարվելու որոշումը հենց նշված պատճառով:
Միեւնույն ժամանակ, փորձագետը ընդգծեց, որ տնտեսապես ավելի շահավետ է շահագործել Կարս-Գյումրի երկաթուղային ճանապարհը, որը կառուցվել է երկու դար առաջ: «Դրա վերանորոգումը ավելի էժան է, իսկ շահութաբերությունը ավելի բարձր, քան վերը նշված նախագիծը, որը շատ թանկ է: Կարս-Գյումրին եւ ավելի կարճ է, եւ ավելի անվտանգ: Սակայն, քաղաքական տեսանկյունից Կարս-Ախալքալակ-Թբիլիսի երթուղին ավելի ձեռնտու է թե' Ադրբեջանի, թե' Թուրքիայի, եւ թե' Վրաստանի համար»,- ասել է նա: