12 հուլիսի 2013 - 13:42 AMT
Սերգեյ Մովսիսյանը դարձել է Սլովակիայում անցկացված կայծակնային օփենի հաղթող

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Սլովակիայի Բանսկա Շտյավնիցա քաղաքում անցկացված կայծակնային օփենում առաջին մրցանակն է նվաճել:

Նա ցույց է տվել 100 տոկոսանոց արդյունք` 11 հնարավորից վաստակելով 11 միավոր, հաղորդում է armchess.am-ը:

Մովսիսյանը մոտակա մրցակցից ` գրոսմայստեր Միկուլաս Մանիկից (Սլովակիա) առաջ է անցել 2,5 միավորով: