12 հուլիսի 2013 - 13:48 AMT
4 հայ շախմատիստուհիներ կմասնակցեն անհատական ԵԱ

Գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը և միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը կմասնակցեն Եվրոպայի կանանց 14-րդ անհատական առաջնությանը:

Այն կանցկացվի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 3-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում:

Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 75 հազ. եվրո, 60 000 եվրո շախմատիստների համար, իսկ 15 000 եվրոն` Եվրոպական շախմատային խորհրդի համար: