12 հուլիսի 2013 - 14:27 AMT
Ռուսաստանի ԱԻՆ-ը Սիրիա է առաքել 70 տոննա հումանիտար օգնություն

Ռուսաստանի ԱԻՆ երկու ինքնթիռները սիրիական Լաթակիա են հասցրել 70 տոննա շտապ հումանիտար բեռ պաղեստինցի փախստականների համար, հայտնել է ՌԴ ԱԳՆ –ն: Սիրիա է հասցվել սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ: «Ակցիան իրականացվում է սիրիական իշխանությունների կողմից անվտանգության ապահովման պայմաններում»,-ասվում է հացորդագրության մեջ:

Բացի այդ, ԱԳՆ-ում նշել են, որ Ռուսաստանը կշարունակի «անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բարեկամ Պաղեստինի ժողովրդին», հայտնում է ՌԲԿ-ն: