12 հուլիսի 2013 - 14:14 AMT
Տրայան Հրիստեա. ՀՀ-ԵՄ բանակցությունները նոր թափ են ստացել

Եվրամիությունը պատրաստ է օժանդակել Հայաստանում իրականացվող համապարփակ բարեփոխումներին, ասում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան: Այսօր ԵՄ խորհրդատվական խմբի Խորհրդատվական խորհրդի տասներեքերորդ նիստի ժամանակ դեսպանը նկատեց, որ Ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները նոր թափ են ստացել:

Այն, որ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգացում են ապրում ասում է նաև ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա կարևորեց նաև Վիզաների դյուրացման մասին համաձայնագիրը և հույս հայտնեց, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Եվրոպական խորհրդարանը և ՀՀ Ազգային ժողովը կվավերացնեն անհրաժեշտ փաստաթղթերը:

Ավելացնենք, որ այսօրվա նիստին ԵՄ Խորհրդատվական խումբը ներկայացրեց 2013թ. առաջին կիսամյակին իրականացրած աշխատանքները: Խորհուրդը հաստատեց հաջորդ վեց ամիսների աշխատանքային ծրագիրը: