12 հուլիսի 2013 - 14:33 AMT
Ունիվերսիադա. Ազատ ոճի ըմբիշներ Վոլոդյա Ֆրանգուլյանը, Գրիգոր Գրիգորյանը և Էդգար Ենոքյանը դուրս են մնացել պայքարից

Այսօր Կազանում մեկնարկել են ազատ ոճի ըմբիշները մինչև 60, 74 և 96 կգ քաշային կարգերում: Ըմբիշներ Վոլոդյա Ֆրանգուլյանն ու Էդգար Ենոքյանը դուրս են մնացել պայքարից առաջին իսկ գոտեմարտերում:

ԱՄՆ-ից Թայլեր Գրաֆը ուժեղ է գտնվել Ֆրանգուլյանից, իսկ Հաջի Շարիպովնը (Ադրբեջան) հաղթել է Ենոքյանին:

1/8 փուլից պայքարը լքել է նաև Գրրգորյանը, որին հաղթել է ադրբեջանցի Ջաբրաիլ Հասանովնը:

Հայաստանը համաշխարհային ուսանողական խաղերում նվաճել է երեք մեդալ: Արծաթե մեդալակիրներ են դարձել ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանն ու բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը, իսկ բրոնզե պարգևի է արժանացել բռնցքամարտիկ Հենրիկ Մոքոյանը: