12 հուլիսի 2013 - 15:10 AMT
«Օդնոկլասնիկի» սոցցանցի օգտատերերը կարող են պարգևատրվել սոցիալական ակտիվության համար

«Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը հայտարարում է նոր «Նվաճումներ» նախագծի գործարկման մասին, որի շնորհիվ օգտատերերը կարող են պարգևատրվել սոցիալական ակտիվության համար:

«Նվաճումներ» բաժինը գտնվում է «Հավելյալ» հորիզոնական մենյուի կազմում: Բոլոր պարգևները բաժանված են համապատասխան կարգերի, որոնք ժամանակի հետ կհամալրվեն: Յուրաքանչյուր պարգև «Նվաճումներ» բաժնում ուղեկցվում է նկարագրությամբ՝ որն ակնարկում է այն ստանալու միջոցը: