12 հուլիսի 2013 - 19:06 AMT
Բացվել է «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցային համալիրը

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը: Այն «Թուֆենկյան ավանդական հյուրանոցներ» ծրագրի շրջանակներում կառուցված չորրորդ հյուրանոցն է Հայաստանում:

Նշվել է, որ «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերության նպատակներից է նաև օտարերկրացիներին Հայաստանը ներկայացնել իր հնագույն ավանդույթներով:

Նախագահը շնորհավորել է համալիրի բացման կապակցությամբ, ողջունել նման նախաձեռնությունները և հաջողություններ մաղթել հետագա ծրագրերի իրականացման գործում: