
Գյումրու կենտրոնական թաղամասերից մեկում, վթարային ու կիսաքանդ տանը, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող Վարդան Երանոսյանը, ծնողների մահից հետո, ապրում է միայնակ:
Վարդանի սիրելի զբաղմունքը քանդակագործությունն է: Թեև նրան այդպես էլ չի հաջողվում իրականացնել իր երազանքը`այն է վաճառել իր աշխատանքները, սակայն չի հուսահատվում ու շարունակում է քանդակել: Ինչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացրել են «Շիրակ» կենտրոնից, Երանոսյանի կիսաքանդ տունն այնքան խոնավ է, որ անգամ հեռուստացույցն է շարքից դուրս եկել, և նա աշխարհի անցուդարձին հետևում է միայն ռադիո լսելով: