15 հուլիսի 2013 - 09:54 AMT
Ունիվերսիադայում Հայաստանին առաջին ոսկե մեդալն է բերել սամբիստ Տիգրան Կիրակոսյանը

Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներից առաջին ոսկե մեդալը նվաճել է սամբիստ Տիգրան Կիրակոսյանը:

Մինչև 52 կգ քաշային կարգում նա տանելով միայն հաղթանակներ՝ եզրափակիչ գոտեմարտում 4:1 հաշվով հաղթել է Ղազախստանը ներկայացնող Բեյմբետ Կանժանովին և նվաճել ոսկե մեդալ:

Հայ սամբիստները մրցագորգ դուրս կգան նաև հուլիսի 15-ին և 16-ին:

Սամբոն առաջին անգամ է ընդգրկվել համաշխարհային ուսանողական խաղերում: