2014 թվականի օգոստոսի 16-28-ը Չինաստանի Նանկին քաղաքում տեղի կունենան պատանեկան ամառային օլիմպիական խաղերը:
Հայաստանի 1999 թ. ծնված պատանիների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի օլիմպիական մրցաշարի եվրոպական գոտու ընտրական փուլին:
Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Ֆինլանդիայի, Իսլանդիայի և Մոլդովայի հավաքականները: Մրցաշարը տեղի կունենա Շվեյցարիայում, հանդիպումները կկայանան Նիոնի «Կոլովրե» մարզադաշտում: Հոկտեմբերի 19-ին տեղի կունենան կիսաեզրափակիչ հանդիպումները, իսկ հոկտեմբերի 21-ին՝ երրորդ տեղի և եզրափակիչ հանդիպումները:
Պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճի միայն հաղթող թիմը: