18 հունվարի 2003 - 19:26 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԷԿ-Ի ԱՐՏՈՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՆՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ՀՈՒՆԻՍԻՆ
Հայաստանի ատոմային էլեկտրակայանի գործունեության արտոնագրի ժամկետը լրանում է 2004 թվականի հունիսին: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել ՀՀ էներգետիկ հանձնաժողովում: Աղբյուրի տվյալներով, էլեկտրաէներգիայի արտադրության արտոնագիրը տրամադրվում է 15-ամյա ժամկետով: Իսկ ՀԱԷԿ-ի գործող երկրորդ էներգաբլոկի պաշարը, հայ էներգետիկների գնահատականով, կսպառվի 2016 թվականին: