Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին հանդիպում է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում մշտական ներկայացուցչությունների պատասխանատու աշխատողների հետ:
Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարն անդրադարձել է հանրապետության արտաքին քաղաքական օրակարգին, առկա խնդիրներին, կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և այլ հիմնախնդիրների:
Կարևորելով ակտիվ ու նախաձեռնողական արտաքին քաղաքականություն վարելու հրամայականը՝ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: