18 հունվարի 2003 - 18:39 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «WORLD PRESS PHOTO» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Երեւանում բացվել է միջազգային ցուցահանդես, որտեղ ներկայացվել են համաշխարհային մամուլում հրապարակված եւ «World Press Photo» 45-րդ մրցույթում հաղթած լուսանկարները: Մրցույթին մասնակցել են ավելի քան 4 հազար լուսանկարներ աշխարհի 123 երկրներից: «World Press Photo» կազմակերպության ներկայացուցիչ Ֆեմկե Ռոթվիլի խոսքերով, ցուցահանդեսը առաջին անգամ է անցկացվում Հարավային Կովկասում: Ինչպես նշել է ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի տնօրեն Վիգեն Չեթերյանը, ցուցահանդեսը կարող է լուրջ խթան հանդիսանալ Հայասատնում լուսանկարչական լրագրողության զարգացման համար: