Ամերիկյան Apple ընկերության մշակումների կայքը, որտեղ զետեղված են Apple iOS 7 նոր օպերացիոն համակարգի վերջին նորացումները, հաքերների հարձակման է ենթարկվել: Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Ծառայությունն անջատվել է հինգշաբթի երեկոյան առանց պատճառների բացատրության, իսկ կիրակի օրը կորպորացիան նամակներ է ուղարկել մշակողներին, որտեղ ասվում է հաքերների հարձակման մասին: Այս պահի դրությամբ ընկերությունն ամեն ինչ անում է, վերականգնելու համար պորտալի աշխատանքը: