22 հուլիսի 2013 - 13:02 AMT
Հռոմի պապը մեկնել է Բրազիլիա

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հուլիսի 22-ի առավոտյան մեկնել է Բրազիլիա Հռոմի Չամպինո օդանավակայանից, ուր ժամանել էր Վատիկանից:

Հռոմի պապը մեկնել է Բրազիլիա հովվապետական այցով, նա կմասնակցի Կաթոլիկ երիտասարդության համաշխարհային օրվան:

Ֆրանցիսկոսն առաջին պապն է լատինամերիկյան երկրից, ուստի նրա այցը առավել մեծ ուշադրության է արժանանում, քան սովորաբար:

Ակնկալվում է, որ միջոցառմանը ներկա կլինի մոտ 2 մլն մարդ: Հռոմի պապը հանդես կգա երիտասարդության առջև Կոպակաբանայի լողափում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: