Եվրամիությունը ընդգրկել է լիբանանյան ծայրահեղական «Հեզբոլլահ» խմբավորումը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, որոշումը կայացվել է Բրյուսելում եվրոպացի դիվանագետների հանդիպմանը:
Կազմակերպությունն ահաբեկչական ճանաչելու կողմնակից էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Նիդերլանդները: Մյուս կողմում հայտնվեցին Ավստրիան, Չեխիան, Մալթան ու Սլովակիան:
Ծայրահեղական խմբավորման կազմի մեջ ընդրկելու համար առիթ դարձավ անցյալ տարի Բուլղարիայում կազմակերպված ահաբեկչությունը: Պայթեցվեց իսրայելցի զբոսաշրջիկներով ավտոբուսը: