22 հուլիսի 2013 - 16:12 AMT
Երգիչ, քաղաքական գործիչ ու լրագրող. Նրանք, ովքեր այսօր տեղափոխում են 150 դրամ չվճարողներն

Երևանում շարունակվում են հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ ակցիաները: Երեկվանից ակցիային նաև հայտնի մարդիկ էին միացել, ովքեր իրենց մեքենաներով տեղափոխում են քաղաքացիներին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններ: Այսօր նրանց շարքը համալրվել է:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց ակցիայի ակտիվիստներից Արսեն Օհանյանը, բացի ավագանու նախկին թեկնածու Ալեն Սիմոնյանից ու Հայկ Մարությանից (Կարգին Հայկո) իրենց միացել են նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հեռուսալրագրող Պետրոս Ղազարյանը, ArmComedy հաղորդաշարի համահեղինակ Սերգեյ Սարգսյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը և քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից հասարակական տրանսպորտի գինը Երևանում բարձրացել է 50 դրամով, ինչից հետո մայրաքաղաքում բողոքի ալիք է բարձրացել: Քաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ են ընթանում: