Երևանում շարունակվում են հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ ակցիաները: Այս ընթացքում մի քնաի միջադեպ է գրանցվել, մասնավորապես երեկ վարորդը փորձել էր երկաթե գործիքով հարվածել ուղեվորին, ով հրաժարվել էր վճարել 15 դրամ: Այսօր հերթական միջադեպն է գրանցվել: Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, որ քաղաքացիներն ու ոստիկանները վեճի են բռնվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից հասարակական տրանսպորտի գինը Երևանում բարձրացել է 50 դրամով, ինչից հետո մայրաքաղաքում բողոքի ալիք է բարձրացել: Քաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ են ընթանում: