Երկու մարդ է զոհվել և 10-ը վիրավորվել են այսօր Պակիստանի Չաման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում: Այդ մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
Նրանց տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել Հետաքննությունների դաշնային գործակալության շենքի հարևանությամբ: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց:
Խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պատասխանատվությունը կատարվածի համար, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: