ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդիպել է հուլիսի 13-ին Նոր Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարից հետո ձերբակալված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին: Այս մասին հաղորդում են ՌԴ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
«Օմբուդսմենի և Հարությունյանի հանդիպումը տեղի է ունեցել «Մատրոսկայա տիշինայում»»,-ասված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` Նոր Մոսկվայի մերձակայքում: Բեռնատարի հայ վարորդը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել է մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել:
Նշենք նաև, որ ՄԻՊ գրասենյակից հաղորդում են, որ հանդիպման մանրամասները Կարեն Անդրեասյանը կներկայացնի վաղը՝ Երևանում կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ: