23 հուլիսի 2013 - 16:09 AMT
2013թ. 6 ամսում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 693 403 ուղևոր

2013թ. հունվար-հունիս ամիսներին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 693 403 ուղևոր` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 384 037 ուղևորի համեմատ: Այս մասին հայտնում են Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 330 484 մարդ` 2012թվականի 333 962 -ի դիմաց, մեկնել է 363 009 մարդ` 2012 թվականի 384 037 -ի դիմաց:

Ընդ որում, նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 5 245 տոննա բեռ` 2012թ. 5 513 տոննայի դիմաց:

Մասնավորապես, արտահանվել է 3 185 տոննա բեռ` 2012թ. 2 857 տոննայի դիմաց և ներկրվել է 2 060 տոննա` 2012թ. 2 656 տոննայի դիմաց:

Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 3 846 ` 2012թ. նույն շրջանի 4 864 -ի դիմաց: