23 հուլիսի 2013 - 17:30 AMT
Ավարտվել է մայրաքաղաքի մայթերի բարեկարգման 2013թ. ծրագիրը

Երևանի քաղաքապետարանի 2013թ. շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում են փողոցների, բակերի և մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքները: Գործընթացն իրականացվում է Երևանի բոլոր վարչական շրջաններում:

Ընդհանուր առմամբ 2013թ. առաջին կիսամյակում մայրաքաղաքի բակային տարածքներում ընթացող բարեկարգման ու խաղային ատրակցիոններով կահավորման աշխատանքներին զուգահեռ, նաև 431398 քմ ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել:

Դրան զուգահեռ լայն թափով շարունակվում է նաև մայրաքաղաքի ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական փողոցների ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման գործընթացը: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ծրագրերով 475075 քմ փողոցների ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել:

Արդեն ամբողջությամբ ավարտվել են տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 50 հազար քմ մայթերի բարեկարգման աշխատանքները, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: