23 հուլիսի 2013 - 20:13 AMT
Ոստիկանության նախկին աշխատակիցը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար

Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական գործով տարբեր քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար կալանավորվել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Սարգիս Կասյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ՀՔԾ-ից:

Նախաքննության մարմինը հիմնավոր կասկածներ ունի, որ Սարգիս Կասյանի հանցավոր գործունեությունից տուժածներն անհամեմատ շատ են: Նրանք, ովքեր տուժել են Սարգիս Կասյանի գործողություններից, կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (010 511 601, 511 607 և 091 41 30 40) կամ ՀՀ ոստիկանության համապատասխան բաժին: Նախաքննությունը շարունակվում է: