23 հուլիսի 2013 - 20:58 AMT
Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը

Այսօր Փարիզում կայացած հանդիպման ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները հղում տալով Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությանը:

Նախարարները քննարկել են նաև Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը քաղաքական և տնտեսական ոլորտներում ու Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները: