24 հուլիսի 2013 - 11:39 AMT
Բուլղարիայի նախարարներն ու պատգամավորները լքել են խորհրդարանի շենքը 8-ժամյա շրջափակումից հետո

Բուլղարիայի նախարարները, պատգամավորներն ու արհմիությունների ներկայացուցիչներն ու լրագրողները, ընդհանուր առմամբ շուրջ 100 հոգի, կարողացել են հեռանալ շենքից ոստիկանական գործողության արդյունքում: Խորհրդարանի շենքը շրջափակել էին ցուցարարները:

Բուլղարիայի կառավարության դեմ բողոքի ակցիայի մի քանի հարյուր մասնակիցներ նախօրեին արգելափակել էին խորհրդարնի բոլոր ելքերը: Ցուցարարները հայտարարում էին, որ կշարունակեն շրջափակել խորհրդարանը մինչր որ կառավարությունը հրաժարական տա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: