24 հուլիսի 2013 - 17:11 AMT
Էրդողանն արտահերթ նիստ է գումարել Սիրիայի իրավիճակի կապակցությամբ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտահերթ նիստ է գումարել Սիրիայի իրավիճակի առնչությամբ, հայտնում է Anadolu գործակալությունը:

Ըստ հաղորդագրության, նիստին մասնակցում են Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը, արդարադատության նախարար Սադուլլա Էրգինը, ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը, ԱԳ նախարար Դավութօղլուն, ՊՆ ղեկավար Իսմետ Յիլդիզն ու այլոք:

Թուրքիայի ԶՈՒ ավելի վաղ արված հայտարարության համաձայն, Թուրքիան պատրաստ է ցանկացած պահի պատասխանել սիրիական կողմի գնդակոծություններին ու սադրանքներին:

Նիստին նաև քննարկվել է լարվածության ուժգնացման հարցը սիրիա-թուրքական սահմանին: