25 հուլիսի 2013 - 14:50 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Դավիթ Սանասարյան. Տորթը հանձնել եմ կազմակերպչական բաժին

Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը, ում ակտիվիստները խնդրել էին քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցել 50 դրամի պատկերով տորթը, ֆեյսբուքիիր էջում գրել է.

«Հարգելի քաղաքացիներ, ձեր տված տորթը հանձնել եմ կազմակերպչական բաժին, որպեսզի փոխանցեն Տարոն Մարգարյանին: Նաև ավելացրել եմ, որ տորթը կիսելու ժամանակ տեղեկացնեն ինձ, ես էլ մեծ սիրով կհամտեսեմ քաղաքացիական տորթից»:

ՖՈՏՈՇԱՐՔ