Բելգրադում ընթացող շախմատի կանանց անհատական առաջնությունում արդեն խաղարկվել է 6 տուր: Հայ շախմատիստուհիներից ամենաբարձր տեղը զբաղեցնում է Լիլիթ Մկրտչյանը, որը վերջին տուրում ոչ ոքի է խաղացել Բելա Խոտենաշվիլիի (Վրաստան) հետ: Նա 4,5 միավորով զբաղեցնում է 13-րդ տեղը:
Լիլիթ Գալոյանը, որը զբաղեցնում է 43-րդ տեղը 3,5 միավորով, առավելության է հասել Դայվի Բատիտեի (Լիտվա) նկատմամբ:
Մարիա Կուրսովան միավորներ է կիսել Միկելա Սանդիի (Ռումինիա) հետ, իսկ Աննա Հայրապետյանը` Կրիստինա-Ադելա Ֆոիսորի (Ռումինիա):