29 հուլիսի 2013 - 12:30 AMT
Սանկտ Պետերբուրգի բռնցքամարտի մրցաշարում Նարեկ Աբգարյանը նվաճել է արծաթե մեդալ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը վերադարձել է Սանկտ Պետերբուրգի միջազգային մրցաշարից: Հայ մարզիկներին հաջողվել է նվաճել 2 բրոնզե և 1 արծաթե մեդալ:

Արծաթե մեդալակիր է դարձել Նարեկ Աբգարյանը (52 կգ), որը եզրափակչում զիջել է երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Մուրադջան Ահմադալիևին (Ուզբեկստան):

Բրոնզե մեդալներ են նվաճել Արարատ Մխիթարյանը (56 կգ) և Արա Պուլուզյանը (64 կգ):

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8 –ից ուսումնամարզական հավաք կսկսի Ծաղկաձորում : Հնարավոր է նրանց միանան Ռուսաստանի, Լիտվայի , Թուրքմենիայի և Գերմանիայի բռնցքամարտիկները: