29 հուլիսի 2013 - 16:39 AMT
Հավաք Ազատության հրապարակում. Ի՞նչ հիմքով է կառավարությունը բարձրացնում բուհերի վարձավճարները

Կիրակի օրը մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ «Նախախորհրդարանի երիտասարդ աջակիցները» հավաք են կազմակերպում Ազատության հրապարակում՝ պարզելու, թե ինչի՞ հիման վրա է կառավարությունը բարձրացնում ԲՈՒՀ–ի վարձավճարները։

Նախաձեռնության հայտարարության մեջ ասված է. «Կառավարությունը կրթական բարեփոխումների քողի տակ նախատեսում է 100.000 դրամով բարձրացնել բոլոր բուհերի վարձերը:

Փորձենք պարզել թե իրականում բուհերում ինչ բարեփոխումներ են պետք և արդյոք դրանց համար պետք է բարձրացնել տեղից էլ բարձր, շատերի համար անհաղթահարելի գները»: