«Արարատ» երիտասարդաց միությունը տեղեկացնում է, որ միության լուծարման մասին վերջին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Միությունը հայտնում է, որ Առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու ծխական խորհուրդը հուլիսի 24-ին դիմել է Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին՝ «Արարատ» երիտասարդաց միությունը վերակազմավորելու խնդրանքով և միությունը վերակազմավորման փուլում է, սակայն շարունակում է իր աշխատանքները բնականոն հունով:
Երիտասարդական միությունը տեղեկացնում է նաև որ շարունակում է իր գործունեությունը և մեծ սիրով հրավիրում է մասնակցելու հոգևոր զրույցների, սրբանկարչության և մանրանկարչության, բատիկայի, անգլերենի, համակարգչի, երգչախմբի, պարի խմբակի դասընթացներին:
Հիշեցնենք, որ վերջերս միությունը ղեկավարող Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը տեղափոխվել էր այլ վայր՝ ծառայության, ինչից հետո «Արարատ» երիտասարդաց միության անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանց կարծիքով՝ քահանան տեղափոխվել է հակառակ իր կամքի: