Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի անհատական առաջնության 7-րդ տուրում, որն անցկացվում է Բելգրադում, ոչ ոքի է խաղացել: Նա միավորներ է կիսել ռուս Դարյա Չարոչկինայի հետ, և վաստակելով 5 միավոր, նահանջել է 17-րդ տեղը:
Առաջնության առաջատարը 6 միավորով Տխան Տռանգ Խոանգն (Հունգարիա) է:
Ոչ ոքի է խաղացել նաև Լիլիթ Գալոյանը, նրա մրցակիցն է եղել Անաստասիա Բոդնառուկը (Ռուսաստան):
Աննա Հայրապետյանը ուժեղ է եղել Ջովաննա Վոյինովիչից (Սերբիա), իսկ Մարիա Կուրսովան զիջել է Ելիզավետա Բրոննիկովային (Ռուսաստան):