30 հուլիսի 2013 - 13:59 AMT
Նալբանդյանում հորդառատ անձրևի հետևանքով գյուղացիներից մեկի տունը փլուզման վտանգի տակ է

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում, մայիսի 12-13-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով թուլացել են բնակչին պատկանող տան պատերը. առկա է փլուզման վտանգ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Արմավիրի ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ խումբը:

Օպերատիվ խումբը տեղում իրականացրել է նկարահանման աշխատանքներ:

Դեպքի մասին տեղեկացվել են Նալբանդյանի գյուղապետի տեղակալը, Արմավիրի ՄՓՎ պետը եւ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության մասնագետը: