Սերգեյ Լավրովը եւ Քոնդոլիզա Ռայսը քննարկել են ղարաբաղյան խնդիրը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյն Լավրովի հետ հանդիպման ավարտին, որը տեղի ունեցավ երեքշաբթի Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարեց, որ «ԱՄՆ-ն գոհ է Ռուսաստանի Դաշնության հետ ձեւավորված հարաբերություններից»: «Բանակցությունների ընթացքում մենք քննարկել ենք հարցերի լայն շրջանակ, այդ թվում շոշափել ենք այնպիսի գլոբալ խնդիրներ, ինչպես Իրանը եւ Մերձավոր Արեւելքը»,-ասել է Ռայսը բանակցություններին հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, զրույցում շոշափվել են այսպես կոչված «սառեցված հակամարտությունները»` Լեռնային Ղարաբաղի եւ Աբխազիայի խնդիրները: Անդրադառնալով ԱՄՆ եւ Ռուսաստանի վերաբերմունքին տարբեր տեղայնական հակամարտություններին, Սերգեյ Լավրովը ասել է, որ «միշտ չէ, որ համընկնում են այն հարցի վերաբերյալ, թե ինչ մեթոդներով է պետք գործոել հակամարտությունները կարգավորելիս, սակայն միջազգային գործերում համագործակցության վերջնական նպատակը, ըստ իս, նույնն է»,-հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: