1 օգոստոսի 2013 - 13:12 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հարցը հասավ շտապօգնությանը. Քաղաքապետարանի մոտ լարված իրավիճակ է

Ինչպես արդեն հայտնել էինք, ուղեվարձի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները, ովքեր հետագայում քաղաքապետարանի մոտ նստացույց սկսեցին, այսօր փորոձում են այնտեղ վրան տեղադրել: Տեղում գտնվող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ակտիվիստներին զգուշացրեց, որ նրանց գործողություններն անօրինական են, սակայն հավաքվածները պնդում են, որ վրանը պետք է տեղադրվի:

Ակտիվիստներին բերման ենթարկելու փորձերը դիմադրության են արժանանում: բախումներից մեկի ժամանակ ակցիայի մասնակից աղջիկներից մեկի ինքնազգացողությունը վատացավ: Նրա ընկերները շտապօգնությույն են կանչել:

ՖՈՏՈՇԱՐՔ