2 օգոստոսի 2013 - 17:47 AMT
Արագածոտնի մարզում առատ կարկուտ է տեղացել. Վնասի չափերը ճշտվում են

Օգոստոսի 2-ին, ժամը 14.56-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 14.40-ից մինչև 14.55-ը Արագածոտնի մարզի Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ գյուղերում և Ապարան քաղաքում տեղացել է առատ կարկուտ:

Տվյալ տարածաշրջանները «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ վնասի չափերը ճշտվում են: