Հուլիսի 20-ից օգոստոսի 2-ը Շվեյցարայի Բիել քաղաքում անցկացված շախմատի 46-րդ միջազգային ամենամյա փառատոնի հաղթող է դարձել Էդուարդ Սայադյանը:
Նա 8 պարտիաներում հասել է հաղթանակի, և միայն մեկ անգամ ոչ ոքի խաղացել:
18-ամյա շախմատիստին է շնորհվել նաև հատուկ մրցանակ` որպես մրցաշար-փառատոնի ամենաերիտասարդ մասնակից: Մրցաշարին մասնակցում էին աշխարհի բազմաթիվ երկրներից ժամանած 143 շախմատիստներ: