Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ավարտված օփենում 10 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և 309 մասնակիցների մեջ գրավել 10-րդ տեղը:
9 միավորով մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել Նեգի Փարիմարյանը (Հնդկաստան):
Իսկ գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Հրանտ Մելքումյանը կմասնակցեն օգոստոսի 11-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում սկսվող աշխարհի Գավաթի խաղարկությանը: