«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար ռոումինգ ծառայության միացման պայմանների փոփոխության մասին: Այսուհետ, Beeline իրավաբանական և ֆիզիկական անձ հանդիսացող հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները, պարզապես լրացնելով համապատասխան դիմումի ձևը վաճառքի և սպասարկման մեր գրասենյակներից որևէ մեկում, կարող են ակտիվացնել ռոումինգ ծառայությունն առանց երաշխիքային կանխավճարի:
Հետվճարային հաշվարկային համակարգի այն բաժանորդներն, ովքեր օգտվում են «Իմ ընկերություն» ծառայությունից և ունեն GOLD կամ VIP կարգավիճակ, ինչպես նաև այն ֆիզիկական անձիք, ովքեր ունեն նույն կարգավիճակը «Beeline Bonus+» ծրագրի շրջանակում, կարող են միացնել ռոումինգ ծառայությունը` պարզապես զանգահարելով հաճախորդների սպասարկման կենտրոն:
«Իրականացնելով տեխնիկական բազայի վերազինմանն ուղղված շարունակական քաղաքականությունը` մենք առաջնորդվում ենք ոչ միայն ենթակառուցվածքների կատարելագործմամբ, այլ փորձում ենք մեր կողմից մատուցվող ծառայությունները դարձնել առավելագույնս հասանելի յուրաքանչյուր բաժանորդի համար: Ինչ վերաբերում է ռոումինգ ծառայության միացմանն առանց երաշխիքային կանխավճարի գանձման, ապա կարծում եմ, որ այն կդարձնի Beeline բաժանորդների հանգիստն ավելի հաճելի և հարմարավետ», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Beeline Bonus+» ծրագիրը հնարավորություն է ընձեռում Beeline բջջային կապի բաժանորդներին հավաքել բոնուսային միավորներ և փոխարինել դրանք Beeline ծառայություններով, ինչպես նաև ստանալ մի շարք առավելություններ: