16 հունվարի 2003 - 22:15 AMT
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՀՀ-ՈՒՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ
Երեւան է ժամանել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թորդա Աբբոթ-Վաթթը: Ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալությանը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, հանրապետության ղեկավարությանը հավատարմագրերի հանձնման վերջնական օրն առայժմ չի որոշվել: Նշենք, որ Թորդա Աբբոթ-Վաթթը նշանակվել է անցած տարվա ապրիլին եւ այդ պաշտոնում կփոխարինի Թիմոթի Ջոնսին, որն անցել է այլ դիվանագիտական աշխատանքի: