Այսօր առավոտյան ժամը 08:19-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Շաքի-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Ռ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Վարորդը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ: