8 օգոստոսի 2013 - 10:15 AMT
Ալեքսանդր Տարխանով. Այս պահին Մովսիսյանը չի զիջում Էմենիկեին

Ֆուտբոլային ռուս մասնագետ Ալեքսանդր Տարխանովը կարծիք է հայտնել, որ այս պահի դրությամբ հարձակվող Յուրա Մովսիսյանը ոչնչով չի զիջում Էմանուել Էմենիկեին, որը վերջերս լքեց Մոսկվայի «Սպարտակը»:

Տարխանովն ընդգծել է, որ Էմենիկեի հեռանալը «Սպարտակի» համար կորուստ չէ, քանի որ մեկ ֆուտբոլիստը ոչինչ չի փոխում: