13 մարտի 2006 - 14:58 AMT
Ըստ նախնական արդյունքների, Սլոբոդան Միլոշեւիչը մահացել է սրտամկանի կաթվածից
Ըստ դիահերձման նախնական արդյունքների, Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշեւիչը մահացել է սրտամկանի կաթվածից: Բժիշկները Միլոշեւիչի մոտ հայտնաբերել են երկու սրտային հիվանդություն, որոնք կարող էին կաթվածի պատճառ հանդիսանալ: Տրիբունալը տեղեկացվել է այն մասին, որ պաթոլոգոանատոմների եզրակացությունները կհրապարակվեն որքան հնարավոր է շուտ, սակայն արդյունքների ամփոփումը կարող է մեկ օրվանից ավելի տեւել: Մասնագետները հայտարարել են, որ թունաբանական փորձաքննությունը դեռեւս ընթացքի մեջ է: Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, Միլոշեւիչի դին կհանձնվի հարազատներին երկուշաբթի: Այդ մասին հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը: