12 օգոստոսի 2013 - 09:35 AMT
Պարբերաբար հնարավոր են կարճատև անձրևներ

Հանրապետության տարածքում այսօր և վաղը եղանակը տարբեր կլինի: Հյուսիսային շրջաններում կդիտվի փոփոխական ամպամածություն, պաբերաբար հնարավոր են կարճատև անձրևներ։ Արևելյան շրջաններում ամպամածությունն ու անձրևի հավանականությունը ողջ օրվա ընթացքում կպահպանվի։ Ընդհանուր պատկերից կզանազանվի Արարատյան դաշտը. այստեղ ողջ օրվա ընթացքում կդիտվի արևային եղանակ, երեկոյան հնարավոր է ամպամածության ավելացում, առանց էական տեղումների եղանակ։

Տեղ-տեղ հնարավոր է քամի 15-18մ/վրկ արագությամբ և կարկուտ: Օդի ջերմաստիճանի բարձրացումը զգալի կլնի Արարատյան դաշտում, այլ շրջաններում էապես չի փոխվի։ Ցերեկային ժամերին`12:00-17:00, անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներց: Սևանի ջուրը +19 աստիճան է:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է. ուշադիր եղեք բնության գրկում հանգստանալիս, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները:

Արարատյան դաշտում և Երևանում շ կդիտվի արևային եղանակ, օրվա 2րդ կեսին հնարավոր է ամպամածության ավելացում, առանց էական տեղումների, քամի 7-10մ/վրկ արագությամբ: Գիշերը` +14+16, ցերեկը` +31+33, երեկոյան` +26+28: