Տրոմսում (Նորվեգիա) մեկնարկել է շախմատի աշխարհի Գավաթի խաղարկությունը: Հայաստանի ներկայացուցիչներից ամենահաջողը մեկնարկել է ՖԻԴԵ-ի 2-րդ համար Լևոն Արոնյանը:
Առաջին շրջանի առաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով առավելության է հասել Միխայիլ Մարկովի (Ղրղզստան) նկատմամբ:
Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ ոքի են խաղացել Լյուդվիգ Համերի (Նորվեգիա) և Խուլիո Գարնդայի (Պերու) հետ:
Վլադիմիր Հակոբյանը պարտություն է կրել Տրոունգ Սոն Նգուենից (Վիետնամ):
Առաջին շրջանի 2-րդ պարտիաները կկայանան այսօր: