Հունահռոմեական ոճի թուրք ըմբիշ Ռիզա Քայալփը FILA-ի կողմից որակազրկվել է վեց ամսով Twitter-ի իր միկրոբլոգում ռասիստական գրառման համար:
Լոնդոնի Օլիմպիադայի բրոնզե մրցանակակիրը վիրավորել է հայերին ու հույներին, նրանց մեղադրելով Թուրքիայում հակակառավարական բողոքներ կազմակերպելու համար՝ անվանելով նրանց «շներ», հայտնում է «Ռ-սպորտը»:
insidethegames.biz նշում է, որ վիրավորական հաղորդագրություններից ոչ մեկը դեռ չի հաջողվել հայտնաբերել: